Մայիսի 3-ին աշխարհը նշում է Մամուլի միջազգային օրը, որին միանում է Հանրային հեռարձակողը միանում է տարբեր միջոցառումներով։ Այսօր ներկայացրել ենք «Բազմազան Վրաստան» նախագծի քառամյա արդյունքները. Թինաթին Բերձենիշվիլի
Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի խոսքով, մայիսի 3-ը Մամուլի միջազգային օրն է, որին տարբեր ձևերով ու գործունեությամբ միանում է Հանրային հեռարձակողը։
«Բազմազան Վրաստան» նախագծի շրջանակներում այսօր Առաջին ալիքի ղեկավարությունը հանդիպում է անցկացրել միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ, որին նախագծի հեղինակները ներկայացրել են 2021 թվականին իրականացրած արդյունքներն ու իրականացվելիք ծրագրերը։
Թինաթին Բերձենիշվիլիի խոսքով, Հանրային հեռարձակողի հիմնական արժեքներից մեկը հաշվետվողականությունն է հանրության առաջ։ Միաժամանակ, ինչպես նշել է Բերձենիշվիլին, կազմակերպությունը մշտապես տարբեր տեսակի հանդիպումներ է անցկացնում շահագրգիռ կողմերի հետ, որի նպատակն է նպաստել կազմակերպչական գործընթացների թափանցիկությանը և բացությանը։
« Լրանում է Հանրային հեռարձակողի «Բազմերանգ Վրաստան» նախագծի չորս տարին և կազմակերպության կարևոր խնդիրներից է էթնիկ և կրոնական խմբերի ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությունը Հանրային հեռարձակողի գործունեությանը և արդի խնդիրների արտացոլումը նրանց հետաքրքրությունների շրջանակներում: Հանդիպումն այսօր կայացել է «Բազմազան Վրաստան»-ի շրջանակներում։ Նախագիծը, որն իրականացվում է Հանրային հեռարձակողի եթերում, ենթադրում է լրատվական ծառայության միաժամանակյա թարգմանություն, ինչպես նաև առանձին բովանդակություն, որը տեղադրվում է տարբեր մեդիա հարթակներում։ Այս խումբը ներկայացրեց 2021 թվականին իր ձեռք բերած արդյունքները, ինչպես նաև տեղեկացրեց միջազգային, ոչ կառավարական և բոլոր շահագրգիռ կողմերին ազգային փոքրամասնությունների հետ կապված իր ապագա ծրագրերի մասին։ Մենք ամփոփել ենք տարին և հանրությանը տեղեկացրել ենք մեր ապագա ծրագրերի մասին»,- ասել է Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին։