Թբիլիսիում, մայիսի 29-ից մետրոպոլիտենը վերսկսում է աշխատանքը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Կորոնավիրուսի դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, հասարակական տրանսպորտով՝ մետրոյի և ավտոբուսի երթևեկությունն արգելվել էր մարտի 30-ին, իսկ միկրոավտուբուսների սպասարկումը՝ մարտի 18-ից: