Մայիսի 28-ին Ռուսթավելի պողոտայի և Ազատության հրապարակի երթեւեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 28-ին՝ ժամը 00:00-07:00-ն, ժամանակավորապես սահմանափակվելու է Շոթա Ռուսթավելի պողոտայի՝ Ձիթենու ծառից և Ազատության հրապարակում երթևեկությունը։ Նաև սահմանափակվելու է երթևեկությունը Ռուսթավելի պողոտան միացնող բոլոր փողոցներով։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ Կոտե Ափխազի և Շալվա Դադիանի փողոցներից Ազատության հրապարակի ուղղությամբ սահմանափակվելու է տեղաշարժը։ Շարժումը թույլատրվելու է Գիորգի Լեոնիձե, Պավլե Ինգորողվա, Ալեքսանդր Ճավճավաձե, Ալեքսանդր Գրիբոեդով, Նիկոլոզ Բարաթաշվիլի և Ռևազ Թաբուկաշվիլի փողոցներով։
«Քուռ գետի աջ և ձախ ափից դեպի Ազատության հրապարակ շարժվող մեքենաները կկարողանան երթևեկել մինչև Բարաթաշվիլի կամրջի թեքահարթակ, այն է՝ Ալեքսանդր Պուշկինի փողոցի սկզբնամաս։ Նիկոլոզ Բարաթաշվիլի փողոցից Շոթա Ռուսթավելի պողոտայի ուղղությամբ երթևեկելը հնարավոր կլինի Թաբուկաշվիլի փողոցով։ Շոթա Ռուսթավելի պողոտայում երթեւեկությունը հնարավոր կլինի դեպի «Գալերիա» առևտրի կենտրոն և հակառակ ուղղությամբ»,- հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից։