Մայիսի 27-ին Վրաստանի քաղաքացիները Հնդկաստանից կվերադառնան հայրենիք
Մայիսի 27-ին Վրաստանի քաղաքացիները Հնդկաստանից կվերադառնան հայրենիք

Վրաստանի քաղաքացիները, որոնք Հնդկաստանում ունեցել են խնդիրներ կորոնավիրուսի տարածման պատճառով և չէին կարողանում վերադառնալ հայրենիք գործող սահմանափակումների պատճառով, Հնդկաստանում Վրաստանի դեսպանության օգնությամբ և Հնդկաստանի կառավարության նախաձեռնությամբ, «Vande Bharat Mission» ծրագրի շրջանակներում, 2020 թվականի մայիսի 27-ին կվերադառնան Դելի-Թբիլիսի-Դելի ավիաչվերթով: Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության փոխանցմամբ, Հնդկաստանի Հանրապետությունը արտաքին գործերի նախարարության հետ համաձայնությամբ և համակարգմամբ, 2020 թվականի մայիսի 27-ին, «Air Indiaի ավիաընկերության չվերթով հայրենիք կվերադառնա Վրաստանի 15 քաղաքացի: Վրաստանի քաղաքացիների հետ մմիասին, Վրաստան կուղևորվի նաև Հնդկաստանում գտնվող Ադրբեջանի 18 քաղաքացի:

Հնդկաստանի Գոա, Ռաջաստանի և Մահարաշտրայի նահանգներից Վրաստանի և Ադրբեջանի քաղաքացիների փոխադրումը Դելի կիրականացվում դեսպանության կողմից հատուկ վարձակալված ավտոբուսով:

«Հատկանշական է, որ Հնդկաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանությունը, Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ համակարգմամբ, ակտիվ աշխատում էր կորոնավիրուսի համավարակի պատճառով պետական սահմանների փակման և Հնդկաստանում հայտարարված կարանտինի հետևանքով Հնդկաստանի տարբեր նահանգներում մնացած Վրաստանի քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և նրանց հայրենիք վերադարձի գործընթացին նպաստելու ուղղությամբ:

Աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառով Վրաստանում և Հնդկաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո, Վրաստանի դեսպանության աջակցությամբ օգնություն է ցուցաբերվել Հնդկաստանի տարբեր նահանգներում գտնվող Վրաստանի 43 քաղաքացու»,- հայտարարում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում::