Մայիսի 27-28-ին Վրաստանում անցկացվելու է վրացական սփյուռքի ֆորում
Մայիսի 27-28-ին Վրաստանում անցկացվելու է վրացական սփյուռքի ֆորում

Վրաստանում մայիսի 27-28-ին անցկացվելու է վրացական սփյուռքի ֆորում:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության կազմակերպած ֆորումը նվիրվում է Վրաստանի առաջին ժողովրդավարական Հանրապետության հիմնադրման 100-ամյակին:

Արտաքին գերատեսչուփյան տեղեկությամբ, վրացական սփյուռքի ֆորումը բացելու է ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն, որից հետո ֆորումի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմելու են նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Սփյուռքի օրերին սպասում են սփյուռքի 200 ներկայացուցչի՝ 22 երկրներից: Երկօրյա ֆորումին ներկա է գտնվելու շուրջ 400 հյուր: