Մայիսի 26-ին, Վրաստանի անկախության օրվան նվիրված մասշտաբային միջոցառումներ չեն անցկացվի, վարչապետը տոնը կնշի Վազիանիում, պաշտպանության ուժերի հետ միասին
Մայիսի 26-ին, Վրաստանի անկախության օրվան նվիրված մասշտաբային միջոցառումներ չեն անցկացվի, վարչապետը տոնը կնշի Վազիանիում, պաշտպանության ուժերի հետ միասին

Կորոնավիրուսի համավարակի պատճառով, այս տարի, Վրաստանի անկախության օրվան նվիրված մասշտաբային միջոցառումներ չեն անցկացվի: Կառավարության ղեկավար Գիորգի Գախարիան մայիսի 26-ը կնշի Վազիանիի 4-րդ մեխանիզացված բրիգադի բազայում, Վրաստանի պաշտպանության ուժերի հետ միասին,- այս մասին հայտարարել է վարչապետի խոսնակ Իրակլի Չիքովանին:

Բազմամարդ միջոցառումից խուսափելու նպատակով, պետական գերատեսչությունները Վրաստանի անկախության օրը նշելու են տարբեր ձևաչափի լայնամասշտաբ միջոցառումներով:

«Մայիսի 26-ը մեր երկրի պատմության մեջ և Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար կարևորագույն ամսաթիվ է: Ինչպես գիտեք, վերջին տարիներին մայիսի 26-ը դարձել է մասշտաբային համաժողովրդական տոն, որին մասնակցում են հազարավոր քաղաքացիներ: Այս տարի, կորոնավիրուսի համավարակի պատճառով, Վրաստանի անկախության օրվան նվիրված մասշտաբային միջոցառումներ չեն անցկացվի: Կառավարության ղեկավար Գիորգի Գախարիան մայիսի 26-ը կնշի Վազիանիի 4-րդ մեխանիզացված բրիգադի բազայում, Վրաստանի պաշտպանության ուժերի հետ միասին»,- հայտարարել է վարչապետի մամլո խոսնակ Իրակլի Չիքովանին: