Մայիսի 26-ին նվիրված միջոցառումների նախապատրաստման և միջոցառման օրը, մայրաքաղաքում սահմանափակվելու է ավտոմեքենաների տեղաշարժը
Մայիսի 26-ին նվիրված միջոցառումների նախապատրաստման և միջոցառման օրը, մայրաքաղաքում սահմանափակվելու է ավտոմեքենաների տեղաշարժը

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, մայիսի 26-ին, Վրաստանի անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումների նախապատրաստման և միջոցառման օրը, մայրաքաղաքում սահմանափակվելու է ավտոմեքենաների տեղաշարժը: Ինչպես հայտարարում են գերատեսչությունում, այսօր 23:00-ից արգելվելու է երթևեկությունը Ազատության հրապարակում:

«Մայիսի 24-ին, 23:00-ից արգելվելու է երթևեկությունը Ազատության հրապարակում և դրա հարակից փողոցներում, ինչպես նաև Վարդերի հրապարակում, Ռուսթավելու պողթոտայում և դրա հարակից փողոցներում:

Ավտոմեքենաների տեղաշարժն արգելվելու է նաև աջ ափից Բարաթաշվիլու փողոց բարձրացող պանդուսի վրա:

Ավտոմեքենաները, որոն տեղաշարժվում են Մթածմինդայի ուղղությամբ, կերթևեկեն Մելիքիշվիլու փողոցով:

Պարեկային ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները երթևեկության անվտանգության և խոչընդոտներից խուսափելու նպատակով կարգավորելու են ավտոտրանսպորտային միջոցների հոսքը:

Մայիսի 27-ին, միջոցառումների համար սահմանված դեկորացիաները ապամոնտաժելուց հետո, փողոցներում սահմանափակումներ չեն լինի»,- նշված է ՆԳՆ-ի հայտարարությունում: