Մայիսի 26-ի հրապարակում նախատեսված աշխատանքների պատճառով տրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի
Մայիսի 26-ի հրապարակում նախատեսված ենթակառուցվածքային աշխատանքների պատճառով տրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի:
Թբիլիսիի քաղաքապետարանի մամլո ծառայության փոխանցմամբ, սահմանափակումը կգործի սեպտեմբերի 25-ի ժամը 23:00-ից մինչև սեպտեմբերի 28-ի 08:00-ն:
«Պեկինի պողոտայից Շարտավայի փողոցի ուղղությամբ ավտոմեքենաները Մայիսի 26-ի հրապարակի փոխարեն կկարողանան տեղաշարժվել Հերոսների հրապարակով: Երթևեկության ուղղությունը չի փոխվում Հերոսների հրապարակից Շարտավայի փողոցի ուղղությամբ երթևեկելիս»,- նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկության մեջ: