Մայիսի 26-ի հետ կապված միջոցառումների պատճառով Ազատության հրապարակի երթեւեկությունը ժամանակավորապես մասամբ սահմանափակվել է
Մայիսի 26-ին նվիրված միջոցառման կապակցությամբ մայիսի 19-ից մայիսի 25-ը ժամը 00:00-ն Ազատության հրապարակում երթեւեկությունը սահմանափակվել է մեկ գոտիով, իսկ երթեւեկության ուղղությունները մնացել են անփոփոխ,- հայտնում են քաղաքապետարանից։
Նրանց փոխանցմամբ, սահմանափակման ընթացքում հասարակական տրանսպորտի կանգառը փոխվել է՝ Ալեքսանդր Պուշկինի հրապարակի կանգառի փոխարեն հասարակական տրանսպորտը կանգ կառնի Ռուսթավելի պողոտա-Լադո Գուդիաշվիլի փողոց խաչմերուկում։