Մայիսի 25-26-ին դեպի Ռուսթավելու պողոտա երթևեկող հասարակական տրանսպորտի երթուղիները կփոխվեն
Մայիսի 25-26-ին դեպի Ռուսթավելու պողոտա երթևեկող հասարակական տրանսպորտի երթուղիները կփոխվեն

Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումներից  և դրանց նախապատրաստման աշխատանքներից ելնելով, մայիսի 25-ին 00:00-ից մինչև մայիսի 26-ը ներառյալ, Թբիլիսիում, Ազատության հրապարակի և Ռուսթավելու պողոտայի ուղղությամբ տրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի:

Համապատասխանաբար, քաղաքապետարանի տեղեկությամբ, հասարակական տրանսպորտը Բարաթաշվիլու փողոցից ֆիլարմոնիայի և հակառակ ուղղությամբ, կերթևեկի Քուռ գետի աջ ափով և Միխեիլ Ջավախիշվիլու փողոցով:

Մայիսի 27-ից, Ռուսթավելու պողոտայում և Առաջին Հանրապետության հրապարակում տրանսպորտի երթևեկությունը կվերականգնվի սովորական ռեժիմում: