Մայիսի 23-ին ժամը 20:00-23:00-ն Ազատության հրապարակում ժամանակավորապես կսահմանափակվի երթեւեկությունը
Մայիսի 26-ին նվիրված միջոցառման նախապատրաստական աշխատանքների պատճառով մայիսի 23-ին ժամը 20:00-23:00-ն Ազատության հրապարակում ամբողջությամբ սահմանափակվելու է երթեւեկությունը։
Քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ Կոտե Ափխազի և Շալվա Դադիանի փողոցներից դեպի Ազատության հրապարակ երթևեկությունն արգելվելու է։
«Քուռ գետի աջ և ձախ ափից դեպի Ազատության հրապարակ շարժվող մեքենաները կկարողանան երթևեկել մինչև Բարաթաշվիլի կամրջի թեքահարթակ, այն է՝ Ալեքսանդր Պուշկինի փողոցի սկզբնամաս։ Նիկոլոզ Բարաթաշվիլի փողոցից Շոթա Ռուսթավելի պողոտայի ուղղությամբ երթևեկելը հնարավոր կլինի Թաբուկաշվիլի փողոցով։ Շոթա Ռուսթավելի պողոտայում երթեւեկությունը հնարավոր կլինի դեպի «Գալերիա» առևտրի կենտրոն և հակառակ ուղղությամբ։ N350, N371 և N344 ավտոբուսները և N547 միկրոավտոբուսը Կոտե Ափխազի փողոցի փոխարեն Գորգասալի փողոցից կշարժվեն Եվրոպայի հրապարակի ուղղությամբ, այնուհետև ձախ ափով և Բարաթաշվիլի կամրջով կմիանան Բարաթաշվիլի փողոցին»,- նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։