Մայիսի 23-26-ը Թբիլիսիի մետրոկայաններում կբաժանվի հոբելյանական «մետրոմանին»
Քաղաքացիները հոբելյանական «մետրոմանի»-ն կարող են գնել այսօրվանից՝ մինչև տարվա վերջ: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, մայիսի 23-26-ին մետրոյի քարտը մետրոկայանների դրամարկղներում կբաժանվի անվճար:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն լրագրողներին է ներկայացրել հոբելյանական ուրվանկարի (էսքիզ) մրցույթի հաղթողին:
Կախա Կալաձեի խոսքով, նոր դիզայնի հեղինակ Ռեզո Մելիքիշվիլին մետրոմանին նվիրել է Վրաստանի Առաջին ժողովրդավարական Հանրապետության հիմնադրման 100 ամյակի, իսկ անկախության վերականգնման 27-ամյա հոբելյանական ամսաթվերին: