Մայիսի 2-ին Խևի-Ուբիսա հատվածի երթեւեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհի 155-րդ կմ-ում Խևի-Ուբիսա հատվածի շինարարության շրջանակներում վարչության կապալառու կազմակերպությունը իրականացնում է կամրջի բետոնապատման աշխատանքններ:
Ըստ գերատեսչության՝ տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անհրաժեշտ է 2022 թվականի մայիսի 2-ին ժամը 02:00-06:00-ն այս հատվածով 10-15 րոպե ընդմիջումներով փակել երթեւեկությունը։