Մայիսի 17-ին պսակվելու է ավելի քան 400 զույգ: Ընտանիքի սրբության և կայունության օրվա կապակցությամբ նախատեսված միջոցառումների մասին պատրիարքարանում խոսել է սարկավագ Շալվա Կեկելիան:
«Քաշուեթիի եկեղեցու մոտ նախատեսել ենք միջոցառումներ, օրհնվելու է 300 ընտանիք, որոնք ունեն 6 զավակ: Պսակվելու է ավելի քան 400 զույգ, 20:00-ին Ռուսթավելու թատրոնում անցկացվելու է միջոցառում, որը նվիրվելու է բազմազավակ ընտանիքներին»,- նշել է սարկավագ Շալվա Կեկելիան:
10:00-ից Քաշուեթիի տաճարում սկսվելու է տոնական պատարագը: 11:30-ից ֆիլհարմոնիայի մոտ են հավաքվելու տարբեր ազգանունների ներկայացուցիչները: 12:00-ին Վարդերի հրապարակից սկսվելու է Ածղուրիի Աստվածածնի սրբապատկերով երթը: 12:00-ից զուգահեռաբար, պատարագի ավարտին Քաշուեթիի մոտ օրհնվելու են բազմազավակ ընտանիքները: 13:00-ից Քաշուեթիի հավատացյալները միանալու են Վարդերի հրապարակի երթի մասնակիցներին և միասին շարժվելու դեպի Սամեբայի աթոռանիստ տաճար, որտեղ 14:00-ին նրանց կդիմավորի Իլիա Երկրորդը: