Մայիսի 17-ին նախատեսված միջոցառումներին անվտանգությունը կլինի պաշտպանված. ՆԳ նախարարի տեղակալ
Մայիսի 17-ին նախատեսված միջոցառումներին անվտանգությունը կլինի պաշտպանված. ՆԳ նախարարի տեղակալ

Ներքին գործերի նախարարի տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլու հայտարարությամբ, մայիսի 17-ին նախատեսված միջոցառումներին անվտանգությունը կլինի պաշտպանված:

Ինչպես լրագրողներին հայտնել է Մեզվրիշվիլին, ոստիկանության կողմից ակցիայի մասնակիցների պաշտպանությունը կլինի առավելագույնս ապահովված:

«Կանցկացվի միջոցառում, հավաքվելու են ցուցարարներ և այդ առիթով ունեցել ենք հանդիպում, վարել բանակցություններ»,- հավելել է Մեզվրիշվիլին:

Մայիսի 17-ին, Ընտանիքի սրբության օրվա կապակցությամբ Թբիլիսիում նախատեսված է մի քանի միջոցառում: Դրա հետ մեկտեղ, տարածված տեղեկությամբ, նախատեսվում են նաև ցույցեր: