Մայիսի 17-ին նախարարությունը պաշտպանելու է ցույցի մասնակից յուրաքանչյուր քաղաքացու արտահայտման ազատությունը. ՆԳՆ
Մայիսի 17-ին նախարարությունը պաշտպանելու է ցույցի մասնակից յուրաքանչյուր քաղաքացու արտահայտման ազատությունը. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարությունը պաշտպանելու է ընթացիկ տարվա մայիսի 17-ին ցույցի մասնակից յուրաքանչյուր քաղաքացու արտահայտման ազատությունը,-այս մասին նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի տնօրեն, Լոնդա Թոլորաիան:

Նրա խոսքերով, մայիսի 17-ին կայանալիք միջոցառումների կապակցությամբ, ներքին գործերի նախարարության և ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև կայացել է հանդիպում:

Ինչպես Լոնդա Թոլորաիան նշել է ճեպազրույցի ժամանակ, ներքին գործերի նախարարությունը իրենից ներկայացնում է հասարակության անվտանգության երաշխիք, համապատասխանաբար ցույցին մասնակիցների արտահայտման ազատությունը լինելու է պաշտպանված:

«Ինչ վերաբերում է հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, մայիսի 17-ին, նշված օրը կայանալիք միջոցառումների կապակցությամբ, ներքին գործերի նախարարության և ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև կայացել է հանդիպում և համաձայնության ենք եկել ինչպես հանդիպման վայրի, այնպես էլ անվտանգության տեսանկյունից իրականացվելիք միջոցների մասին:

Ներքին գործերի նախարարությունը իրենից ներկայացնում է հասարակության անվտանգության երաշխիք, կոչված է պաշտպանել յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները»,-հայտարարել է Լոնդա Թոլորաիան: