Մայիսի 17-ի միջոցառումների հետ կապված Թբիլիսիի մի քանի փողոցներում արգելափակվելու է երթևեկությունը
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, մայիսի 17-ին նախատեսված ցույցերի և միջոցառումների հետ կապված, առավոտյան 08:00-ից արգելվելու է երթևեկությունը Պավլե Ինգորողվայի և Պետրե Չայկովսկու փողոցներում:
Գերատեսչության տեղեկությամբ, օրվա ընթացքում երթևեկությունը պարբերաբար սահմանափակվելու է հետևյալ փողոցներում և հրապարակներում. Վարդերի հրապարակից մինչև Սամեբայի աթոռանիստ տաճար, ինչպես նաև Ֆիլհարմոնիայի մերձակա տարածքը, Վարդերի հրապարակը, Օպերայի, խորհրդարանի և Պուշկինի պուրակի մերձակա տարածքները: