Մայիսի 17-ին հայտարարված ոչ աշխատանքային օրվա կապակցությամբ պարեկային ոստիկանության Թբիլիսիի, Մցխեթայի, Բաթումիի, Ռուսթավիի և Գորիի սպասարկման կենտրոնները, ինչպես նաև տեղեկատվական զանգերի կենտրոնը չեն գործ

13:39, 16.05.2025

Մայիսի 17-ին հայտարարված ոչ աշխատանքային օրվա կապակցությամբ պարեկային ոստիկանության Թբիլիսիի, Մցխեթայի, Բաթումիի, Ռուսթավիի և Գորիի սպասարկման կենտրոնները, ինչպես նաև տեղեկատվական զանգերի կենտրոնը չեն գործի։ Այս մասին տեղեկացնում է պարեկային ոստիկանությունը։

«Պարեկային ոստիկանության դեպարտամենտի միասնական սպասարկման կենտրոնը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին հայտարարված ոչ աշխատանքային օրվա կապակցությամբ միավորված սպասարկման կենտրոնները Թբիլիսիում, Մցխեթայում, Բաթումիում, Ռուսթավիում և Գորիում, ինչպես նաև տեղեկատվական զանգերի կենտրոնը չեն գործելու», – նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ 2024 թվականից մայիսի 17-ը հայտարարվել է ոչ աշխատանքային օր։ Այս օրը նշվում է որպես Ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օր։

Նմանատիպ