Մայիսի 17-ը հայտարարվել է հանգստյան օր
Մայիսի 17-ը հայտարարվել է հանգստյան օր

«Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի համաձայն, մայիսի 17-ը օրենսդրական մակարդակով սահմանվել է Ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օր և հայտարարվել որպես հանգստի օր։

Նշված օրենքը այսօր ստորագրել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Ինչպես նշել է Պապուաշվիլին, իր ստորագրած օրենքը չի արտացոլում ընթացիկ, ժամանակավոր, փոփոխվող գաղափարներն ու գաղափարախոսությունները, այլ հիմնված է ողջախոհության, պատմական փորձի և դարավոր քրիստոնեական, վրացական և եվրոպական արժեքների վրա։ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, այս օրենքը պաշտպանում է բոլոր քաղաքացիների իրավունքները, այդ թվում՝ խոսքի ազատությունը, որպեսզի չոտնահարվեն այլ մարդկանց իրավունքները։ Խորհրդարանի նախագահի խոսքով, իր համար այս օրենքի ստորագրումը ամենամեծ լեգիտիմացիա ունեցող ստորագրությունն է, որի հետևում կանգնած են և՛ աշխարհիկը, և՛ հոգևորականը։