Մայիսի 14-ին Խորհրդարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ խմբովի նյութական վնաս հասցնելու մեղադրանքով ՆԳ նախարարությունը ձերբակալել է երկու անձի
Մայիսի 14-ին Խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ խմբովի նյութական վնաս հասցնելու մեղադրանքով ՆԳ նախարարությունը ձերբակալել է երկու անձի,- այս մասին ասված է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։
«Վրաստանի Ներքին Գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, խմբովի նյութական վնաս հասցնելու մեղադրանքով ձերբակալվել են՝ 2005 թվականին ծնված Օ.Օ.-ն և նախկինում դատապարտված, 2001 թվականին ծնված Ս.Մ.-ն:
Քննությամբ պարզվել է, որ այս տարվա մայիսի 14-ին Թբիլիսիում օրենսդիր մարմնի շենքի հարակից տարածքում շարունակվող բողոքի ակցիայի ժամանակ Ս.Մ.-ն և Օ.Օ.-ն այլ անձանց հետ միասին՝ կիրառելով և՛ ֆիզիկական ուժ, և՛ երկաթյա իրեր, միտումնավոր վնասել են խորհրդարանի մուտքի մոտ տեղադրված երկաթե պաշտպանիչ ամբարտակը»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Ըստ իրենց իսկ տեղեկությունների՝ ՆԳ նախարարությունը ձեռնարկում է քննչական գործողություններ՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ։
Նախաքննությունը կատարվում է Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետով, որը վերաբերում է առարկայի խմբակային վնասմանը։ Հանցագործությունը պատժվում է մինչև վեց տարվա ազատազրկմամբ։