Մայիսի 12-ին ոստիկանությունը կատարում էր հատուկ միջոցառում, մայիսի 13-ին պաշտպանում էր արտահայտման ազատությունը և հոգում իր քաղաքացիների մասին. Գիորգի Գախարիա
Մայիսի 12-ին ոստիկանությունը կատարում էր հատուկ միջոցառում, մայիսի 13-ին պաշտպանում էր արտահայտման ազատությունը և հոգում իր քաղաքացիների մասին,- այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Գիորգի Գախարիան՝ խորհրդարանում պատգամավորների հարցերին պատասխանելիս:
«Այն փորձը, որն ունենք ապրիլի 9-ից սկսած մայիսի 26-ով ավարտած – իրոք մեծ էներգիա ունի և սա մեր ծանր անցյալն է, որը կարող ենք ուղղել այն երիտասարդների հետ, որոնք որոշ պահերին ծափահարում էին ոստիկանության աշխատակիցներին: Մայիսի 12-ին ոստիկանությունը կատարում էր հատուկ միջոցառում, մայիսի 13-ին պաշտպանում էր արտահայտման ազատությունը և հոգում իր քաղաքացիների մասին»,- հայտարարել է ներքին գործերի նախարարը: