Մայիսի 10-ից մինչև հունիսի 10-ը Բաղդաթի-Սաիրմե հանգստավայրի հատվածում երթևեկությունը օրվա ընթացքում մի քանի ժամով կսահմանափակվի
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչության հաղորդմամբ՝ մայիսի 10-ից հունիսի 10-ը Բաղդաթի–Սաիրմե առողջարանային ճանապարհահատվածում երթևեկությունը օրվա ընթացքում մի քանի ժամով կսահմանափակվի։
«Քութաիսի (Սաղորիա)–Բաղդաթի–Աբասթումանի–Բենարա ներքին պետական նշանակության ավտոճանապարհի կմ32–կմ47.8 հատվածում վերանորոգման աշխատանքների կատարման ընթացքում՝ 2025 թվականի մայիսի 10-ից հունիսի 10-ը, Բաղդաթի–Սաիրմե հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 13:00-ն և 15:00-ից մինչև 19:00-ն։ Մնացած ժամերին երթևեկությունը թույլատրվում է», – նշված է հաղորդագրության մեջ։