Մայիսի 1-ից Կախեթիում և Քվեմո Քարթլիում կգործարկվեն անասնաբուժական հսկողության կետերը և անվարձահատույց կծառայեն ֆերմերներին
Ըստ Պարենի ազգային գործակալության, մայիսի 1-ից կգործարկվեն անասնաբուժական հսկողության կետերը Կախեթիի և Քվեմո Քարթլիի շրջաններում` ոչխարների սեզոնային արոտավայրեր տեղափոխվելու կապակցությամբ:
Գործակալության տվյալներով՝ չնայած նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից, ֆերմերները հնարավորություն ունեն առանց ընդհատումների օգտվել Պարենի ազգային գործակալության անասնաբուժական հսկողության կետերի ծառայություններից:
«Գործակալության անասնաբույժները կապահովվի անասուններին էկտոպարազիտներից մշակումը՝ անասնաբուժության կանոններին համապատասխան, ինչը կօգնի կանխել և նվազեցնել կենդանիների հիվանդությունները: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ գործակալության շրջանի գրասենյակներից», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Ամբողջ երկրի մասշտաբով, Կախեթիի և Քվեմո Քարթլիի շրջաններում (Դեդոփլիսծղարո, Սիղնաղի, Թելավի, Ռուսթավի, Մառնեուլի, Բոլնիսի), կենդանիների տարանցման ուղիների առանցքային ոլորտներում առկա են վերջին ստանդարտների վեց անասնաբուժական հկողեւթյան կետեր, կենդանիների ախտահանման, լվացման ավազաններ, ախտահանման ցնցուղներ, ջրամբարներ: Կենդանիների բուժման մեջ օգտագործվում են բարձր ստանդարտ միջատասպաններ:
Ըստ Պարենի ազգային գործակալության, մասնագետները ֆերմերներին անվճար են սպասարկելու։