Մայա Սանդուն ժամանել է Կիև

13:37, 25.01.2025

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ժամանել է Կիև։ Սանդուն այս մասին տեղեկություն է տարածում սոցցանցերում։

Նա ասաց, որ Կիև է մեկնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավերով։

«Այսօր ես ժամանել եմ Կիև՝ նախագահ Զելենսկու հետ բանակցությունների համար։ Ես աջակցության ուժեղ ուղերձ եմ հղում Ուկրաինային և նրա ժողովրդին։ Նրանց քաջությունն ապահովում է մեր խաղաղությունը։ Մենք կքննարկենք անվտանգության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, առևտրի և Եվրամիություն տանող ճանապարհին միմյանց օգնելու հարցեր։ Մոլդովան մնում է Ուկրաինայի հուսալի հարեւանը»,- գրում է Սանդուն։

Նմանատիպ