Մայա Սանդուն ասում է, որ Ռուսաստանը կփորձի ապակայունացնել երկիրը Մոլդովայում նախատեսված ընտրություններից առաջ
Մոլդովայի նախագահը հայտարարում է, որ Ռուսաստանը կփորձի ապակայունացնել երկիրը Մոլդովայում նախատեսված ընտրություններից առաջ։ Այս մասին Մայա Սանդուն հայտարարել է Ռումինիա կատարած այցի ժամանակ։
«Մենք գիտենք, որ գարնանը Ռուսաստանը կվերսկսի Մոլդովային ապակայունացնելու իր գործողությունները»,- ասել է Սանդուն։
Նրա խոսքով՝ Մոլդովայի իշխանությունները տեղյակ են այդ սպառնալիքների մասին և փորձում են կանխել դրանք։
«Մենք քաղաքացիներին տեղեկացրել ենք այդ սպառնալիքների մասին, ինչպես անցյալ տարի, երբ Ռուսաստանը պատրաստվում էր տապալել Մոլդովայի կառավարությունը։ Քաղաքացիների և պետական կառույցների հետ մենք փորձում ենք պաշտպանվել այս սպառնալիքներից։ Այս առումով դեռ անելիքներ ունենք։ Մենք դեռ թույլ կողմեր ունենք»,- ասել է Սանդուն։
Տեղեկության համար՝ Մոլդովայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի գարնանը։ Մայա Սանդուն արդեն հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին։