Մայա Սանդուի - Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հեռախոսազրույցի ընթացքում ես շնորհավորեցի նրան և վրաց ժողովրդին Եվրամիությանն իրենց երկրի անդամակցության այսօրվա կարևոր փուլի կապակցությամբ
Մայա Սանդուի - Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հեռախոսազրույցի ընթացքում ես շնորհավորեցի նրան և վրաց ժողովրդին Եվրամիությանն իրենց երկրի անդամակցության այսօրվա կարևոր փուլի կապակցությամբ

Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հեռախոսազրույցի ընթացքում ես շնորհավորել եմ նրան և վրաց ժողովրդին այսօրվա կարևոր հանգրվանի կապակցությամբ՝ իրենց երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին,- այս մասին սոցցանցում գրում է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։

«Նախագահ Զուրաբիշվիլիի հետ հեռախոսազրույցի ընթացքում ես շնորհավորել եմ նրան և վրաց ժողովրդին Եվրամիությանն իրենց երկրի անդամակցության այսօրվա կարևոր փուլի կապակցությամբ։ Մենք ևս մեկ անգամ կրկնել ենք խաղաղ և բարգավաճ ապագայի մեր ընդհանուր տեսլականը՝ որպես ԵՄ ընտանիքի մաս»,- գրել է Մայա Սանդուն Twitter-ում։

Եվրահանձնաժողովը հանձնարարական է տվել Եվրոպական խորհրդին՝ Վրաստանին Եվրամիության անդամության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։