Մայա Սանդու – Ես իմ աչքերով տեսել եմ Բորոդյանկայում և Իրպենում ռուսական բանակի կողմից այրված տները, հիվանդանոցները, խանութները, մանկապարտեզները, Բուչայում զանգվածային գերեզմաններ ենք տեսել. դա ողբերգություն է

15:23, 27.06.2022

Մոլդովայի նախագահ Մայա Սանդումը այցելել է Կիևի մի քանի քաղաքներ, որոնք ուկրաինացի զինվորականները կարողացել են ազատագրել են ռուս օկուպանտներից։

Մայա Սանդուն ժամանել է Իրպեն, Բորոդյանկա և Բուչա:

«Այսօր ես Ուկրաինայում եմ նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավերով։ Այցը սկսեցինք Կիևի ավերված քաղաքներից: Ես իմ աչքով տեսա Բորոդյանկայում և Իրպենում ռուսական բանակի կողմից այրված տները, հիվանդանոցները, խանութները, մանկապարտեզները։ Բուչայում զանգվածային գերեզմաններ տեսանք։ Սա ողբերգություն է, որը շատ դժվար է բառերով փոխանցել։ Արդեն 4 ամիս է՝ Ուկրաինան՝ մեր հարևանը ու բարեկամը, պատերազմի մեջ է։ Մոլդովայի Հանրապետությունն առաջին իսկ օրվանից դատապարտել է Ռուսաստանի ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ և կոչ է արել միջազգային հանրությանը անել հնարավորը խաղաղությունը վերականգնելու և հակամարտությունում կատարված չարդարացված հանցագործությունները հետաքննելու համար։ Մենք կանգնած ենք խիզախ ուկրաինացի ժողովրդի կողքին, որը պայքարում է իր և Եվրոպայի ազատության համար։ Ուկրաինայի ապագան ազատ աշխարհում է, եվրոպական մեծ ընտանիքում»,- գրել է Մայա Սանդուն։

Նմանատիպ