Մայա Սանդու. Շնորհավորում եմ Վրաստանին, սա պատմական պահ է և կարևոր քայլ Վրաստանի, մեր տարածաշրջանի և Եվրոպայի համար
Մայա Սանդու. Շնորհավորում եմ Վրաստանին, սա պատմական պահ է և կարևոր քայլ Վրաստանի, մեր տարածաշրջանի և Եվրոպայի համար

Շնորհավորում եմ Վրաստանին և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ։ Սա պատմական պահ է և կարևոր քայլ Վրաստանի, մեր տարածաշրջանի և Եվրոպայի համար,- այս մասին սոցցանցում գրում է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։

«Մոլդովան կանգնած է ձեր կողքին այս ճանապարհորդության ընթացքում, քանի որ միասին կառուցում ենք ավելի ուժեղ, ավելի միասնական Եվրոպա»,- գրել է Մայա Սանդուն։

Եվրախորհրդի երեկվա որոշմամբ, Վրաստանը դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր, և բացվեցին Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները։