Մայա Սանդու – Պետք է պատասխանատվություն պահանջենք քաղաքական գործիչներից, որոնք ատելություն են հրահրում, քանի որ հենց այդպես է սկսվել ֆաշիստական ռեժիմը

19:28, 07.08.2026
Official visit by Roberta METSOLA, EP President to Moldova - Meeting with Maia SANDU, President of the Moldovan Republic

Official visit by Roberta METSOLA, EP President to Moldova - Meeting with Maia SANDU, President of the Moldovan Republic

Քաղաքական գործիչների և խորհրդարանի անդամների կողմից ատելության խոսքը «պետք է խստորեն խափանվի», — այս մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։
Սանդուի խոսքով՝ եթե համացանցում ագրեսիվ հռետորաբանությունը չդադարեցվի, ի վերջո այն կարող է տարածվել սոցիալական ցանցերի սահմաններից դուրս, և իրավիճակը հասնի իրական բռնության։
Մոլդովայի նախագահի փոխանցմամբ՝ ատելության խոսքն ուղղված է ոչ միայն քաղաքական գործիչների և պաշտոնատար անձանց, այլև շարքային քաղաքացիների դեմ։
«Մենք պետք է կանգ առնենք, խորը շունչ քաշենք և հասկանանք առցանց ատելության խոսքի հետևանքները։ Պետք է պատասխանատվություն պահանջենք քաղաքական գործիչներից, որոնք ատելություն են հրահրում, քանի որ հենց այդպես է սկսվել ֆաշիստական ռեժիմը։ Ներողություն եմ խնդրում նման դրամատիկ օրինակներ բերելու համար, բայց այս ողբերգությունը, որի հետևանքները քաջ հայտնի են, սկսվել է հենց քաղաքական գործիչների կողմից տարածված ատելության խոսքով», — նշել է Սանդուն։
Հուլիսի 28-ին Մոլդովայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ՝ խտրականության, այդ թվում՝ գենդերային հատկանիշով, կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին։

Նմանատիպ