Մայա Սանդու. Մոլդովայի ուղին դեպի Եվրամիություն կարևոր է ոչ միայն Մոլդովայի համար, այլև մայրցամաքում կայունության և անվտանգության համար, մենք պետք է շարունակենք պայքարը հանուն ժողովրդավարության
Մի քանի օր առաջ Մոլդովայի ժողովուրդն ընտրեց իր ապագան Եվրամիությունում։ Ես հպարտ եմ յուրաքանչյուր մոլդովացու համար, ով պաշտպանել է ժողովրդավարությունը, մեր ժողովուրդը ցուցաբերել է անհավանական տոկունություն մեծ մարտահրավերների, արտաքին միջամտության, ռուսական փողերով վտարանդի օլիգարխների կողմից իրականացվող կաշառակերության սխեմաների առջև, Եվրոպական քաղաքական միության մեկնարկից առաջ ասել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։
Ինչպես ասաց Սանդուն, չնայած ամեն ինչին, մոլդովացի ժողովուրդն ընտրեց ժողովրդավարությունը, ազատությունը և եվրոպական ապագան։
«Ես այսօր այստեղ եմ՝ խոսելու Եվրամիության առաջնորդների հետ Մոլդովայում տիրող իրավիճակի և այն փաստի մասին, որ մենք ավելի շատ աջակցության կարիք ունենք՝ ամրապնդելու մեր ինստիտուտները՝ ավելի լավ պաշտպանելու Մոլդովայի ժողովրդավարությունը: Մոլդովացիներն իրենք են ցանկանում Մոլդովայի համար որոշումներ կայացնել, ոչ թե ռուսական փողերով։ Մոլդովայի ուղին դեպի Եվրամիություն կարևոր է ոչ միայն Մոլդովայի, այլև մայրցամաքի կայունության և անվտանգության համար։ Մենք բոլորս պետք է շարունակենք պայքարը հանուն ազատության և ժողովրդավարության։ Եվրամիությունում մեր ապագան մեզ համար գլխավոր խնդիրն է»,- ասել է Սանդուն։