Մայա Սանդու. Մոլդովան աջակցում է բոլոր վրացիներին, ովքեր պայքարում են հանուն ազատության, ժողովրդավարության և եվրոպական ապագայի
Մոլդովան աջակցում է բոլոր վրացիներին, ովքեր պայքարում են ազատության, ժողովրդավարության և եվրոպական ապագայի համար,- այս մասին սոցցանցում գրում է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։
Սանդուն նշում է, որ զրուցել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։
«Ես խոսել եմ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ Վրաստանի ընտրություններից հետո։ Մոլդովան աջակցում է բոլոր վրացիներին, ովքեր պայքարում են ազատության, ժողովրդավարության և եվրոպական ապագայի համար»,- գրում է Մայա Սանդուն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Մոլդովայում նշանակված է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Հոկտեմբերի 20-ին կայացած ընտրությունների արդյունքում գործող նախագահ Մայա Սանդուի օգտին քվեարկել է ընտրողների 42%-ը, իսկ նրա հիմնական հակառակորդ Ալեքսանդր Շտայնօղլուի օգտին՝ 26%-ը։