Մայա Սանդու. Մոլդովացիները ասացին իրենց խոսքը, մեր ապագան Եվրամիությունում այժմ գրվելու է սահմանադրության մեջ
Մոլդովայի ժողովուրդն ասել է իր խոսքը, մեր ապագան Եվրամիությունում այժմ գրվելու է սահմանադրության մեջ,- այս մասին սոցցանցում գրում է Մոլդովայի նախագահի պաշտոնակատար Մայա Սանդուն։
«Մենք անարդար պայքար ենք մղել և հաղթել, բայց պայքարը չի ավարտվել։ Մենք կշարունակենք առաջ շարժվել հանուն խաղաղության, բարգավաճման և մեր սեփական ապագան կերտելու ազատության»,- գրել է Մայա Սանդհուն։
Մոլդովայում քվեաթերթիկների 99,32 տոկոսի հաշվարկից հետո Մայա Սանդուն ունի ձայների 42,31 տոկոսը։ Ինչպես հայտնի է, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 3-ին։
Բացի այդ, Մոլդովայի սահմանադրական հանրաքվեի քվեաթերթիկների 99,41%-ի հաշվարկից հետո 50,39%-ը կողմ է եվրաինտեգրմանը, իսկ 49,61%-ը՝ դեմ։