Մայա Սանդու. Այսօր մենք զգում ենք Եվրոպայի ջերմ գրկախառնությունը, շնորհակալություն ձեր աջակցության և մեր ճանապարհին հավատալու համար
Շնորհակալություն ձեր աջակցության և մեր ճանապարհին հավատալու համար,- սոցցանցում գրում է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն՝ արձագանքելով Եվրոպական խորհրդի այսօրվա որոշմանը։
«Մոլդովան այսօր նոր էջ է բացել՝ ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկով։ Այսօր մենք զգում ենք Եվրոպայի ջերմ գրկախառնությունը։ Շնորհակալ ենք ձեր աջակցության և մեր ճանապարհին հավատալու համար։ Մենք պատրաստ ենք ԵՄ անդամակցության համար պահանջվող քրտնաջան աշխատանքին։ Մոլդովան պատրաստ է դիմակայել մարտահրավերներին»,- գրում է Մայա Սանդուն։
Եվրախորհրդի այսօրվա որոշմամբ՝ Վրաստանը դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր, և բացվեցին Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները։