Մայա Միմինոշվիլին, Թամար Սանիկիձեն, Լիա Գիգաուրին և Թեմուր Մուրղուլիան ազատվել են պաշտոնից
Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Թամար Սանիկիձեն, քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլին, մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի ղեկավար Գիորգի Մաչաբելին և ևս մի քանի պաշտոնյա պաշտոնից հեռացվել է, կրթության նախարար Միխեիլ Բատիաշվիլիի հրամանագրով:
Այս մասին Միխեիլ Բատիաշվիլին հայտարարել է մի քանի րոպե առաջ անց կացված ասուլիսի ժամանակ:
«Ընդունել ենք որոշում և պաշտոնից հեռանում են նախարարի տեղակալներ՝ Թեմուր Մուրղուլիան, Լիա Գիգաուրին, ինչպես նաև Թամար Սանիկիձեն, Գիորգի Մաչաբելին, Մանանա Միքաբերիձեն և Մայա Միմինոշվիլին»,-հայտարարել է նախարարը:
Նրա խոսքերով համակարգում կադրային փոփոխությունները շարունակվելու են:
Հեղինակ -
Edgar Barsegyan