Մայա Ցքիտիշվիլին «BBC» - իի ռադիոյի հարցազրույցում. Կորոնավիրուսի դեմ պայքարում հաղթանակին կարելի է հասնել միայն բնակչության աջակցությամբ
Վրաստանի հաջողությունը՝ վաղ և վճռական գործողությունն է: Մենք ուշադիր ուսումնասիրել ենք մեր առողջապահության մասնագետների և համաճարակաբանների խորհուրդներն ու հանձնարարականները: Հունվարի 22-ից երկրի բոլոր ժամանողների և թեժ կետերից ժամանած ուղևորներին ստուգելու համար խստագույն կաննոներ են սահմանվել,- ասել է փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին BBC-իի ռադիոկայանի 《NEWSAY》-ի ուղիղ հեռարձակման ժամանակ:
Նա նշել է, որ Վրաստանի կառավարությունը հասավ այս արդյունքի երկրի ժողովրդի կողմից ցուցաբերված պարտականությունները կատարելուց:
Փոխվարչապետը, ի պատասխան BBC- ի ռադիոյի հարցին սահմանափակումների վերացման վեիաբերյալ, պատասխանեց, որ վրացական կառավարությունն արդեն աշխատում է տնտեսական գործունեությունը վերսկսելու նախագծր վրա, բայց նախքան պատվաստանյութի կամ դեղորայքի հասանելիությունը, պետք է ձեռնարկվեն այս քայլերը շատ զգույշ:
«Առաջին հերթին մենք պետք է շատ զգույշ լինենք սահմանափակումները մեղմելիս: Մենք պետք է զգույշ լինենք և խստորեն հետևենք սոցիալական հեռավորության կանոններին: Բոլորը պետք է տեղյակ լինեն վիրուսին հարմարվելու անհրաժեշտության մասին, նախքան պատվաստանյութի կամ դեղորայքի հասանելիությունը: Մենք արդեն սկսել ենք աշխատել տնտեսական գործունեության վերսկսման ծրագրի վրա: Այն ներառում է որոշ ցածր ռիսկային տնտեսավարող սուբյեկտների աստիճանական բացումը: Թեստավորումը կլինի նաև շատ կարևոր և արդյունավետ գործիք վիրուսի տարածումը վերահսկելու համար, և սոցիալական հեռավորության միջոցառումների պահպանումը», – ասաց փոխվարչապետը:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության մամլո ծառայությունը: