Մայա Ցքիտիշվիլի. Ժամը 21:00-ից մինչև 05:00-ն տեղաշարժի արգելքը մնում է ուժի մեջ թողնելով կփոխհատուցվի այլ սահմանափակումների չեղարկմամբ առաջացած շարժողականությունը
Մայա Ցքիտիշվիլի. Ժամը 21:00-ից մինչև 05:00-ն տեղաշարժի արգելքը մնում է ուժի մեջ թողնելով կփոխհատուցվի այլ սահմանափակումների չեղարկմամբ առաջացած շարժողականությունը

Շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Մայա Ցքիտիշվիլու մեկնաբանմամբ, անհրաժեշտ է փոխհատուցել սահմանափակումների չեղարկմամբ առաջացած շարժողականությունը, որի պատճառով ժամը 21:00-ից մինչև 05:00-ն տեղաշարժի արգելքը մնում է ուժի մեջ:

Տեղաշարժի սահմանափակման հարցով որևէ փոփոխություն չկա: Ինչպես սահմանված էր, ժամը 21:00-ից մինչև 05:00-ն տեղաշարժի արգելքը մնում է ուժի մեջ: Դրա պատճառն այն է, որ շարժողականությունը, որը կակտիվանա դպրոցների, տրանսպորտի, սրճարանների բացօթյա տարածքների բացմամբ, պետք է փոխհատուցվի այլ տիպի սահմանափակմամբ: Առավել ճիշտ կլինի, եթե առավել կխստացվի տեղաշարժի արգելքը, սակայն հաշվի ենք առնում մեր քաղաքացիները շահերը: Ինչպես նշեցի, շաբաթ-կիրակի չեն աշխատի խանութները, տոնավաճառները և բացօթյա սրճարանները, բացառությամբ պարենային խանութների»,- հայտարարել է Ցքիտիշվիլի: