Մայա Ցքիտիշվիլի. Չնայած համավարակին, որևէ համակարգային ենթակառուցվածքային նախագիծ կանգ չի առել

16:07, 17.02.2021

2024 թվականին կավարտենք 200 կմ արագընթաց մայրուղու շինարարությունը, որը կստեղծի բոլորովին այլ իրականություն և բոլոր մեր առևտրային գործընկերների հետ կունենանք միջազգային չափանիշի ճանապարհներ,- այս մասին խորհրդարանում ընթացող «նախարարի ժամի» ընթացքում հայտարարել  վարչապետի առաջին տեղակալ, շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Մայա Ցքիտիշվիլին:

Նախարաի խոսքով, միջազգային մայրուղիների շինարարությունը տարածաշրջանի արագ զարգացման հիմք է:

«Նոր ճանապարհները շրջաններում նշանակում է ավելի շատ զբոսաշրջիկ, ավելի շատ ներդրումներ և նոր աշխատատեղեր: Ուստի, չնայած համավարակին, որևէ համակարգային ենթակառուցվածքային նախագիծ կանգ չի առել»,- նշել է Ցքիտիշվիլին:

Նմանատիպ