Մայա Բիթաձեն հանդիպել է վարձատրվող պրակտիկայի ծրագրով ընտրված երիտասարդների հետ

16:49, 06.10.2026

Մշակույթի նախարար Մայա Բիթաձեն հանդիպել է Վրաստանի վարչապետի նախաձեռնած վարձատրվող պրակտիկայի ծրագրով ընտրված երիտասարդների հետ:

«Երիտասարդների մասնագիտական զարգացման աջակցությունը մեր նախարարության կարևոր առաջնահերթություններից է: Վստահ եմ, որ պրակտիկայի ընթացքում ստացած գործնական փորձը, մասնագիտական հմտությունների զարգացումն ու իրենց համար հետաքրքիր ոլորտում գիտելիքների խորացումը երիտասարդների համար կարիերայի առաջխաղացման կարևոր հիմք կդառնան: Հաջողություն եմ մաղթում յուրաքանչյուր փորձնակի»,- նշել է Մայա Բիթաձեն:

Եռամսյա վարձատրվող պրակտիկայի ծրագրի շրջանակներում Մշակույթի նախարարության կենտրոնական ապարատում աշխատանքի է անցել 20 երիտասարդ, որոնք կծանոթանան նախարարության գործունեության առանձնահատկություններին և հնարավորություն կունենան ձեռք բերել մասնագիտական փորձ:

Երիտասարդները պրակտիկա կանցնեն Վրաստանի մշակույթի նախարարության վարչական դեպարտամենտում, իրավաբանական ծառայությունում, մշակույթի զարգացման և աջակցության դեպարտամենտում, միջազգային հարաբերությունների դեպարտամենտում, մշակութային ժառանգության դեպարտամենտում, ներքին աուդիտի և մոնիթորինգի դեպարտամենտում, տնտեսական դեպարտամենտում, ենթակառուցվածքային զարգացման և լոգիստիկայի դեպարտամենտում, ինչպես նաև հասարակայնության հետ կապերի և մեդիակոմունիկացիաների ծառայությունում:

Տեղեկատվությունը տարածում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

Նմանատիպ