Մաուի կղզում անտառային հրդեհներից հետո 1000 անհետ կորած որոնումները շարունակվում են
Մաուի կղզում անտառային հրդեհներից հետո 1000 անհետ կորած որոնումները շարունակվում են

«Սի Էն Էն»-ի փոխանցմամբ՝ Հավայան Մաուի կղզում բռնկված լայնածավալ հրդեհից հետո շարունակում են որոնել 1000 անհետ կորածներին։ Վերջին տվյալներով՝ օգոստոսի 8-ին սկսված տարերային աղետի հետևանքով զոհվել է առնվազն 114 մարդ, հազարավոր մարդիկ դարձել են ներքին տեղահանվածներ։

Արտակարգ իրավիճակների ծառայությունները դեռ շարունակում են հազարավոր անհետ կորածների որոնումները։ Ըստ տեղեկությունների՝ փրկարարներն արդեն կարողացել են զննել աղետից տուժած տարածքի 78%-ը։

Միաժամանակ, ինչպես գրում է «Սի Էն Էն»-ը, օտարերկրյա կառուցապատողներն արդեն սկսել են գնել հրդեհից ավերված տարածքները։

Մաուիի նահանգապետ Ջոշ Գրինը նախազգուշացրել է արտասահմանյան ընկերություններին, որ բոլոր նման դեպքերը կհետաքննվեն, և հողի վաճառքի մորատորիում կսահմանվի։ Նրա խոսքով՝ Մաուիի հողը պատկանում է տեղի բնակիչներին, ովքեր հրդեհից հետո վերակառուցել են ավերված տներն ու ենթակառուցվածքները։

Հավայան կղզիներում այրվել է 2200 շինություն, եւս 500-ը՝ այրվել։