Մատեուշ Մորավիեցկին կարծում է, որ առանց Եվգենի Պրիգոժինի «Վագների» սպառնալիքը միայն կավելանա
Մատեուշ Մորավիեցկին կարծում է, որ առանց Եվգենի Պրիգոժինի «Վագների» սպառնալիքը միայն կավելանա

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին կարծում է, որ առանց Եվգենի Պրիգոժինի «Վագների» սպառնալիքը միայն կավելանա։ Այս մասին Մորավիեցկին հայտարարեց մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ուղղակիորեն կենթարկվի Կրեմլին։

«Վագներ» խումբը շարժվելու է Պուտինի գլխավորությամբ. Բոլորը պետք է պատասխանեն հարցին՝ վտանգը կմեծանա՞, թե՞ կնվազի։ Ինձ համար այս հարցը հռետորական է»,- ասել է Լեհաստանի վարչապետը։

Հիշեցնենք, որ Լեհաստանի կառավարությունը պնդում է, որ Բելառուսում «Վագներ» վարձկանների տեղակայումը վտանգ է ներկայացնում Լեհաստանի համար։