Մատեուշ Մորավիեցկի. Լեհաստանում ՆԱՏՕ-ի զենքի պահեստների կառուցումը կշարունակվի
Մատեուշ Մորավիեցկի. Լեհաստանում ՆԱՏՕ-ի զենքի պահեստների կառուցումը կշարունակվի

Լեհաստանում ՆԱՏՕ-ի զենքի պահեստների շինարարությունը կշարունակվի,- հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին։

«Մենք մեր ամերիկացի գործընկերների հետ միասին կստեղծենք զենքի պահեստներ։ ՆԱՏՕ-ին պատկանող մի քանի հազար զինտեխնիկա կտեղակայվի Լեհաստանի տարբեր քաղաքներում։ Դրա շնորհիվ մենք շատ ավելի ապահով երկիր կլինենք»,- ասել է Մորավիեցկին։

Լեհաստանի վարչապետը նշել է, որ պահեստների կառուցումը կնպաստի ՆԱՏՕ-ի արեւելյան հատվածում ակտիվացմանը, եւ այդ հնարավորությունը կզսպի թշնամիներին։

Լեհաստանի վարչապետի աշխատակազմը հայտնել է Մորավիեցկու առաջիկա օրերին ԱՄՆ ծրագրված այցի մասին։ Այցի շրջանակներում նա բանակցություններ կվարի ԱՄՆ պաշտպանության ոլորտի ներկայացուցիչների հետ։