Մատեուշ Մորավիեցկի. Լեհաստանը չի կասկածում, որ Վրաստանը 2008-ին և Ղրիմի թերակղզին 2014-ին մեր պատմության մեջ նոր դարաշրջանի սկիզբն էին։
Մատեուշ Մորավիեցկի. Լեհաստանը չի կասկածում, որ Վրաստանը 2008-ին և Ղրիմի թերակղզին 2014-ին մեր պատմության մեջ նոր դարաշրջանի սկիզբն էին։

Լեհաստանը չի կասկածում, որ 2008 թվականին Վրաստանը և 2014 թվականին Ղրիմի թերակղզին մեր պատմության նոր դարաշրջանի սկիզբն էին,- այս մասին Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին:

Լեհաստանի կառավարության ղեկավարն ասել է, որ ռուսական ակտիվները պետք է բռնագրավվեն, և Ռուսաստանը պետք է զգա Ուկրաինայի պատերազմի ցավը։

Լեհաստանի վարչապետը նաև նշել է, որ Պրժևոդով հրթիռի պայթյունի գործի հետաքննությունից դեռ չի ստացել տվյալներ, որոնք հնարավորություն կտան հստակ որոշել, թե որտեղից է արձակվել հրթիռը, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։

«Լեհաստանը կասկած չունի, որ 2008 թվականին Վրաստանը և 2014 թվականին Ղրիմի թերակղզին մեր պատմության մեջ նոր դարաղրջանի սկիզբն էին։ Կասկած չկա, որ ռուսական գազը նույնքան վտանգավոր է, որքան ռուսական տանկերը։ Կասկածից վեր է, որ լեհ-բելառուսական սահմանին հիբրիդային հարձակումը ռուսական գործողությունների նախերգանքն էր։ Լեհաստանը պատ է կառուցել Բելառուսի հետ սահմանին, իսկ մենք պատրաստվում ենք պատնեշ կառուցել լեհ-ռուսական սահմանին՝ Կալինինգրադի մարզում։ Մեր սահմանի անվտանգությունը լոկալ խնդիր չէ, այն ունի գլոբալ հարթություն։ ՆԱՏՕ-ն պատմության մեջ ամենահզոր ռազմական դաշինքն է, սակայն նրա հզորությունը հիմնված է բոլոր պետությունների ուժի և համերաշխության վրա»,- ասել է Մատեուշ Մորավիեցկին։