Մասուդ Փեզեշքյան - Իրանը պատրաստ է աշխատել համաշխարհային առաջնորդների հետ փակուղում հայտնված միջուկային խնդիրը լուծելու համար
Իրանը պատրաստ է աշխատել համաշխարհային առաջնորդների հետ փակուղում առաջացած միջուկային խնդիրը լուծելու համար,- այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանավեճում իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը:
Իրանի նախագահը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական հակամարտությունը երկխոսության միջոցով։
Միաժամանակ նա քննադատել է Իսրայելին «Գազայում տեղի ունեցած ցեղասպանության» համար։
«Աշխարհը տեսել է Իսրայելի ռեժիմի իրական էությունը։ Ինչպես 11 ամսվա ընթացքում նա սպանեց ավելի քան 4 1000 անմեղ մարդկանց, հիմնականում՝ կանանց ու երեխաների։ Նրա ղեկավարներն այս ցեղասպանությունը` երեխաների սպանությունը, ռազմական հանցագործությունները և պետական ահաբեկչությունն անվանում են օրինական ինքնապաշտպանություն»,- ասել է Փեզեշքյանը։