Մասուդ Փեզեշքիանը հայտնում է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին պաշտոնյաներին հրահանգել է վերջ դնել երկրում տիրող «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարում է, որ Իրանի գերագույն առաջնորդը հանձնարարել է պաշտոնյաներին վերջ դնել երկրում առկա «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» միջանկյալ վիճակին։
Ըստ Փեզեշքիանի՝ գերագույն առաջնորդը նշել է, որ հնարավոր է վերջ դնել այդ վիճակին՝ արժանապատիվ բանակցությունների միջոցով։
«Գերագույն առաջնորդը հանձնարարել է մեզ վերջ դնել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակին։ Մենք ի վիճակի ենք արժանապատվորեն բանակցություններ վարել և հարցերը լուծել արժանապատիվ կերպով»,- հայտարարել է Իրանի նախագահը։
Նա հավելել է, որ Իրանը պետք է փոխի իր մոտեցումը և ձգտի բարելավել իրավիճակը։
«Այսօր ես այստեղ եմ՝ երկրին և ժողովրդին ծառայելու պատասխանատվությամբ։ Անընդունելի է, որ ժողովուրդը տառապի՝ չնայած երկրի հարուստ ռեսուրսներին։ Ես չեմ կարող հանդուրժել մի իրավիճակ, երբ այս երկրում որևէ մեկը քնում է սոված»,- ասել է Մասուդ Փեզեշքիանը։ Նա նշել է, որ նրանք, ովքեր ամեն ինչ զոհաբերել են հանուն իրենց երկրի պատվի և հավատքի, արժանի են մեծարանքի։
«Մենք իրավունք չունենք անտեսելու կամ կործանելու ապագան»,- ասել է Իրանի նախագահը։