Մասուդ Փեզեշքիանը հայտարարում է, որ առաջին առերես հանդիպումն է անցկացրել Իրանի նոր հոգևոր առաջնորդ Այաթոլլա Մոջթաբա Խամենեիի հետ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իր առաջին առերես հանդիպումն է ունեցել Իրանի նոր հոգևոր առաջնորդ, այաթոլա Մոջթաբա Խամենեիի հետ։ Փեզեշքիանի խոսքով՝ հանդիպումը, որը տևել է գրեթե երկուսուկես ժամ, անցել է ջերմ և անկեղծ մթնոլորտում։
Իրանի նախագահը նշել է, որ առաջնորդն աչքի է ընկել խոնարհ, անկեղծ և հարգալից մոտեցմամբ, ինչը վստահության, հանգստության, կարեկցանքի և ուղղակի երկխոսության վրա հիմնված միջավայր է ստեղծել։
Մասուդ Փեզեշքիանը խոսել է երկրի վարչական կառավարման բոլոր մակարդակներում միասնության, վստահության և համակրանքի ամրապնդման անհրաժեշտության մասին։
Այաթոլա Սեյեդ Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդ է նշանակվել իր հոր և նախորդի՝ այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի մահից կարճ ժամանակ անց։ Այաթոլա Ալի Խամենեին սպանվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման ժամանակ։
Մոջթաբա Խամենեին այդ ժամանակից ի վեր հրապարակավ չի հայտնվել։