Մասուդ Փեզեշքիան. Պատերազմի ավարտը այն ժամանակ, երբ Իրանը ուժեղ է և հզոր, ճիշտ ուղին է
Պատերազմի ավարտը այն ժամանակ, երբ Իրանը ուժեղ է և հզոր, ճիշտ ուղին է, – այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Իրանի նախագահի պնդմամբ՝ աշխարհը ճանաչել է Իրանի հաղթանակը և Միացյալ Նահանգները «ատելի» է համարել բոլոր նորմերի խախտմամբ դպրոցների, հիվանդանոցների ու ենթակառուցվածքների վրա հարձակումների պատճառով: Նա ընդգծել է, որ սա չի նշանակում, թե Իրանը երբևէ կենթարկվի ագրեսիային:
«Մենք երբեք չենք հանձնվի ճնշումներին, մենք կկանգնենք մինչև վերջին շունչը և թշնամուն կործանարար պատասխան կտանք», – ասել է Փեզեշքիանը:
Իրանի նախագահը բնակչությանը ազգային միասնության կոչ է արել և հայտարարել, որ երկրում առկա բոլոր տարաձայնությունները բխում են «էգոյից և անձնական շահերից»:
«Իրանցիները պետք է ընդունեն և ճանաչեն, որ եթե միասին ենք, ուժեղ ենք, իսկ եթե պառակտում կա, կկործանվենք», – հայտարարել է Փեզեշքիանը: