Մասնավոր կրթական կազմակերպություններից մեկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել կաշառք տալու և կեղծ պաշտոնական փաստաթղթեր պատրաստելու-իրացնելու փաստով
Մասնավոր կրթական կազմակերպություններից մեկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել կաշառք տալու և կեղծ պաշտոնական փաստաթղթեր պատրաստելու-իրացնելու փաստով

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Սամեգրելո Զեմո Սվանեթիի շրջանում պատասխանատվության են ենթարկել մեկ անձի՝ կոմերցիոն կաշառքի և կեղծ պաշտոնական փաստաթղթի պատրաստման և իրացման փաստով։

Քննչական ծառայության տվյալներով՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, ով մասնավոր ուսումնական կազմակերպություններից մեկի տնօրենն էր, անձնական ապօրինի նյութական օգուտներ ստանալու նպատակով, առանց համապատասխան վերապատրաստման դասընթացն անցնելու, քաղաքացու համար կեղծ վկայական է պատրաստել և դրա դիմաց ստացել 3000 լարի՝ իբր բուժքրոջ եռամյա վերապատրաստման դասընթացն անցնելու համար։

Նախաքննությունը կատարվում է Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 3-րդ և 362-րդ հոդվածի առաջին մասերով, որը նախատեսում է ազատազրկում՝ 4-ից 6 տարի ժամկետով։