Մասնագիտական ուսումնարաններում երկարատև ծրագրերին գրանցումը կիրականացվի մինչև օգոստոսի 10-ը, իսկ ուսումնական գործընթացը կսկսվի հոկտեմբերի 12-ին
Մասնագիտական ուսումնարաններում երկարատև ծրագրերին գրանցումը կիրականացվի մինչև օգոստոսի 10-ը, իսկ ուսումնական գործընթացը կսկսվի հոկտեմբերի 12-ին

Վրաստանի կառավարության փոխանցմամբ, մասնագիտական ուսումնարաններում երկարատև ծրագրերին միացյալ գրանցումը կիրականացվի մայիսի 20-ից օգոստոսի 10-ը, իսկ ուսումնական գործընթացը կսկսվի հոկտեմբերի 12-ին:

Կառավարությունը խորհրդարանին ներկայացված տարեկան զեկույցում նշում է, որ նոր կորոնավիրուսի համավարակից բխած ճգնաժամային իրավիճակը հաշվի առնելով, քոլեջների վարչարարությունները հեռավար նախապատրաստվում են ուսանողների ընդունելությանը, մշակում են ծրագրեր և անցնում առցանց իրավազորում՝ որակի զարգացման ազգային կենտրոնի կողմից հատուկ ստեղծված մեխանիզմի միջոցով:

«Մասնագիտական ուսումնարաններում երկարաժամկետ (դիպլոմային) ծրագրերին միացյալ գրանցումը կիրականացվի մայիսի 20-ից օգոստոսի 10-ը, իսկ ուսումնական գործընթացը կսկսվի հոկտեմբերի 12-ին: Նախատեսվում է առաջարկել 8000 տեղ: Արտակարգ դրությամբ կասեցված մասնագիտական ծրագրերի ուսումնական գործընթացը կվերսկսվի «մեղմացման ծրագրի» 6-րդ փուլից»,- ասվում է զեկույցում: