Մասաչուսեթսի բնակիչը տեսանկարահանել է սառցակալած օվկիանոսը

Մասաչուսեթսի բնակիչ Ռայան Քենդին տեսանկարահանել եղանակի պատճառով մասամբ սառած օվկիանոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ո՞վ է ուզում լողալ»,-ընկերներին հարցնում է տեսանյութի հեղինակը: Նրա խոսքով՝  տեսանկարահանման ժամանակ օդի ջերմաստիճանը նվազել է մինչեւ -20 աստիճան: Մինջին վիճակագրական տվյալներով՝  ջերմաստիճանը ձմռանն այս նահանգում -8 աստիճանից ցածր չի լինում:

Առանձին Քենդին հրապարակել է տեսանյութ, որը նկարահանվել է դրոնից։