Մարզերում անցկացվում է քաղցկեղի անվճար սկրինինգ և տեղեկատվական հանդիպումներ
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի, քաղցկեղի սկրինինգի խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ազգային արշավի հովանու ներքո Օզուրգեթիի քաղաքապետարանում հոկտեմբերի 20-ին տեղի կունենա տեղեկատվական հանդիպում: Այս մասին տեղեկություն է տարածում «Վրաստանի առողջության ֆեդերացիան»։
Ըստ գերատեսչության, հանդիպմանը զուգահեռ Ազգային սկրինինգային կենտրոնի բարձր որակավորում ունեցող բժշկական անձնակազմից կազմված շարժական թիմը ողջ օրվա ընթացքում սկրինինգային հետազոտություններ կանցկացնի Օզուրգեթիի մանկական բուժման կենտրոնում (Էրիսթավի 22):
«Բնակչությունը կկարողանա անվճար օգտվել պետական ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող կրծքագեղձի, արգանդի վզիկի, հաստ աղիքի քաղցկեղի սկրինինգային հետազոտություններից։
Տեղեկատվական հանդիպումը կազմակերպել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի կապալառու կազմակերպությունը՝ «Վրաստանի առողջության ֆեդերացիան»՝ քաղաքապետարանի, առողջապահության կենտրոնի ներկայացուցիչների և ընտանեկան բժիշկների ակտիվ ներգրավմամբ։ Նման ակցիաներ կանցկացվեն նաև երկրի այլ մարզերում»,- ասվում է «Վրաստանի առողջության ֆեդերացիայի» տարածած տեղեկատվության մեջ։